«Սասնա ծռեր». Հնդիկների ներգաղթի հարցում զերծ մնացեք ծայրահեղություններից

«Սասնա ծռեր». Հնդիկների ներգաղթի հարցում զերծ մնացեք ծայրահեղություններից

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել հնդիկների դեմ ստորագրահավաքի վերաբերյալ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ծայրահեղություններից:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հնդիկների դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Սասնա ծռերի» անդամը չի խորհրդակցել կուսակցության պատասխանատուների հետ, և որ դա իր անձնական նախաձեռնությունն էր:

«Ցավալիորեն պետք է նշել, որ քննարկվող խնդիրների վերաբերյալ շրջանառվող տեսակետների մեջ առկա են նաև հակադիր բևեռներ ներկայացնող ծայրահեղ դրսևորումներ, որոնք վնասակարության իմաստով ըստ էության նույնանում են: Այդ ծայրահեղ դրսևորումներից մեկը պահանջում է Հայաստանի դռներն ընդհանրապես փակել օտարերկրացիների առաջ, իսկ մյուսը՝ Հայաստանը դարձնել բացարձակ բաց երկիր միգրացիոն հոսքերի համար: Երկու տեսակետների կողմնակիցներին էլ հորդորում ենք ձեռնպահ մնալ ծայրահեղություններից, որոնք մի դեպքում ենթադրում են այլատյացություն և մեկուսացում, իսկ մյուս դեպքում՝ ազգայինի ու պետականության մերժում», - նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ կուսակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ստորագրահավաք էր նախաձեռնել Change.org-ում՝ ընդդեմ հնդիկների ՀՀ ներգաղթի:

Ընթերցեք նաև՝ «2018-ին մոտ 2000 հնդիկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---