Արմեն Գևորգյան. Շատ բան ունեմ ասելու և պատմելու

Արմեն Գևորգյան. Շատ բան ունեմ ասելու և պատմելու

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 11-ին մեկնարկած ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվել է: Պատճառն այն է, որ Գևորգյանի պաշտպանը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը և հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել է, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք առերեսում կատարվել է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, նա պատասխանել է. «Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»։

Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---