Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում14 հունվարի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում: Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային: Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու: «Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է նա: Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |