Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 3

Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 3

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունը:

Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի:

Ստացվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուց հետո ՀՀ քաղաքացիներից մեկը որդուն անվանել էր Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահի: Իսկ Լոռու գյուղերից մեկում 11 աղջկանից հետո արու զավակ ունեցած ընտանիքը նրան անվանակոչել էր Զոռով:

2017 թվականին (2018 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն) տղայի ամենատարածված անունը նորածինների շրջանում Դավիթն էր, ամենահաճախ տրվող աղջկա անունը՝ Նարեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---