Պատգամավոր. 105 օր կարող ենք հանձնաժողովների ղեկավար ընտրել, բայց մեզնից արագություն են պահանջում (վիդեո)

Պատգամավոր. 105 օր  կարող ենք հանձնաժողովների ղեկավար ընտրել, բայց մեզնից արագություն են պահանջում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասել է, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությանը խոհրդարանը կարող է տեսականորեն 105 օր հատկացնել:

«Եթե հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթ ունենալու իրավունք, ապա յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր, եթե հաշվի առնենք, որ 15 մարդ ենք ընտրում՝ 105 օր կարող ենք քննարկել, սա հատկապես այն դեպքում, երբ այս հարցը որոշված է», - ասել է նա:

Նա ասել է, որ հանձնաժողովներում էլ ամեն ինչ որոշվում է քվեարկությամբ, և քննարկումների արդյունքում որոշումներ են կայացնում դրա բոլոր անդամները:

«Մեր ընտրողները մեզնից արագություն են պահանջում, մենք պետք է իշխանության մյուս ճյուղերի հետ աշխատենք և արագ աշխատենք», - ասել է պատգամավորը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ավելացնել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը և ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---