Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայում. Ավելի քան 20 զոհ կա18 հունվարի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ոստիկանության ակադեմիայի տարածքում: Ըստ նախնական տվյալների, 21 մարդ է զոհվել: Ըստ իշխանությունների, զոհվածների թվում է նաև կատարվածի համար պատասխանատուն: 68 մարդ վիրավորվել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին), երբ հաստատության սաների հանդիսավոր միջոցառումն էր անցնում: Ուսումնական հաստատության տարածք է մտել բեռնատար, որի թափքում մոտ 80 կգ պայթուցիկ է եղել: Ոճրագործը, որի մուտքը չէին ուզում թույլ տալ, արագություն է հավաքել և դիմահար հարվածել պատին, գրում է Lenta.ru-ն El Heraldo-ի վրա հղումով: Հայտնի է, որ պայթուցիկով մեքենայի ղեկին է եղել 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոհասը: Նրա դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում: Քննություն է ընթանում: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն կատարվածն անվանել է «խենթ ահաբեկչական գործողություն: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |