Միրզոյան. Կառավարության կառուցվածքը քննարկվում է՝ վերջնական որոշում դեռ չկա18 հունվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կառուցվածքի շուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա: Միրզոյանը չի բացառել, որ առաջին նստաշրջանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը ներկայացվի․ «Բայց և չեմ բացառում, որ չբերենք, որովհետև դեռ քննարկվում է այդ հարցը», հայտնում է Araratnews-ը։ Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։ Ավելի վաղ ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծն» առայժմ գոյություն չունի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |