Նախարար․ Արարատի մարզպետն աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անելու իրավունք չուներ

Նախարար․ Արարատի մարզպետն   աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անելու իրավունք չուներ

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ապա նա, ըստ Պապիկյանի, գործել է օրենքի շրջանակում:

«Խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել [Արարատի մարզպետի հարցով], և լիազոր մարմինը այս խնդրի հետ կապված, կարծում եմ, քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա», - մանրամասնել է տարածքային կառավարման նախարարը։

Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ընթերցեք նաև՝ Մակունցը՝ իրենք իրենց պարգևատրած մարզպետների մասին․ Օրենքով է, նորմալ է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---