ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 617 մլն երեխա գրել և հաշվել չգիտի

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 617 մլն երեխա գրել և հաշվել չգիտի

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում 262 մլն երեխա զրկված է դպրոց հաճախելուց, իսկ ընդհանուր առմամբ 617 մլն երեխա չգիտի գրել և հաշվել: Այդ մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերմանական հանձնաժողովը Բոննում, որտեղ հունվարի 24-ին նշվում էր Կրթության համաշխպարհային օրը:

Հանձնաժողովի ղեկավար Մարիա Բյոմերն այդ կապակցությամբ արձանագրել է խնդրի առկայությունը նաև Գերմանիայում: «Նախկինի պես ծնողների կրթությունը վճռական դեր ունի երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Մենք պետք է ինտենսիվ ջանքեր գործադրենք, որպեսզի կրթության ոլորտում առկա հնարավորություններից օգտվեն նաև միգրացիոն արմատներով քիչ կրթված ընտանիքները»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Մարիա Բյոմերը նաև նշել է ուսուցիչների աճող պակասը Գերմանիայում:

Միայն թոշակի անցնելու կապակցությամբ Գերմանիայում 2030-ին տարեկան լրացուցիչ 6800 ուսուցչի պակաս է լինելու: Իսկ եթե հաշվի առնենքմ դպրոցականների քանակի աճը, ապա արդեն 2020թ. տարրական դպրոցներում տարեկան 1300 ուսուցչի պակաս կլինի, իսկ 2025-ին՝ արդեն 3800 ուսուցչի պակաս տարեկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---