44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանը մահացել է

44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանը մահացել է

PanARMENIAN.Net - Հուվարի 26-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում առավոտյան ժամը 06:35-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։

Մհեր Եղիազարյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատուն էր:

Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր 2018-ի դեկտեմբերին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, նրա ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ ԱԱԾ դեկտեմբերի 4-ի հաղորդագրության, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս¬տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ¬վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա¬տանքի տեղա¬վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա¬կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար¬դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա¬պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում էր նախաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---