Բոլթոնը շնորհակալ է Վրաստանի իշխանություններին Վենեսուելայի հարցում աջակցության համար

Բոլթոնը շնորհակալ է Վրաստանի իշխանություններին Վենեսուելայի հարցում աջակցության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ երախտագիտություն հայտնելով Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Մենք քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ կարևոր հարցեր, այդ թվում աջակցությունը և համագործակցության զարգացումն անվտանգության ոլորտում»,-ասվում է Բոլթոնի հայտարարության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

Հ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---