Նաղդալյան. ԱԳ նախարարը ԼՀԿ խմբակցության հետ արտաքին քաղաքական հարցեր է քննարկել

Նաղդալյան. ԱԳ նախարարը ԼՀԿ խմբակցության հետ արտաքին քաղաքական հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության հետ արտաքին քաղաքական հարցեր է քննարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարին հրավիրել է ԱԺ հանդիպման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---