// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ավրորան» կօգնի Մատենադարանին ներկայացնել աշխարհի հայկական մշակութային կենտրոնները

«Ավրորան» կօգնի Մատենադարանին ներկայացնել աշխարհի հայկական մշակութային կենտրոնները

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին.2019-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:

Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը,- Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևորև մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելուհայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունըհամաշխարհային մշակույթի գանձարանում»:

Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի ևմանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այսձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի ևԱրևմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման ArmenianMemoryAct նախագծի շրջանակում: 2015-ի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար:Մինչև հիմա թվայնացվել է ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ:

2016-ին տրամադրված դրամաշնորհովՄատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներվերապատրաստվեցին Գերմանիայում: Այցելելով տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ նրանք ծանոթացան թանգարանային կառավարման նոր մոտեցումներին ևյուրացրին հմտություններ, որոնք անհրաժեշտ են օտար լեզվով աշխատող զբոսավարներին:

2017-ի դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ՝ հումանիտար և բանասիրական ուղղվածության, ինչպես նաևՄատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող թեմաներով՝միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, օտարալեզու գրավոր աղբյուրների ուսումնասիրություն, հայ թարգմանական ժառանգություն, ինչպես նաև ձեռագրերի (մանրանկարների), հնատիպ գրքերի, արխիվային նյութերի, վավերագրերի վերականգնում և պահպանում: Պատրաստվում է նաև գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարներիև գիտաշխատողների համար:

 Ուշագրավ
Ըստ մոդելի, տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին
PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ առաջիկա մի քանի օրն ավելի հիշարժան դարձնելու համար:
BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը
Նրանց չորրորդ երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը