Վարչապետ. «Ներդրումների գրասենյակ ենք ստեղծելու, որը բոլորի լավ ախպերն ա լինելու»

Վարչապետ. «Ներդրումների գրասենյակ ենք ստեղծելու, որը բոլորի լավ ախպերն ա լինելու»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում անդրադարձել է երկրում ներդրումային միջավայրին. նա նկարագրել է, թե նախկինում ներդրում ասելով ինչ են հասկացել գործադիրն ու օրենսդիրը:

«Սովորաբար կառավարությունում և խորհրդարանում հավաքվել են լավ տղեքը, և երբ խոսել են ներդրումներից, ասել են՝ մենք բոլորս լավ ախպերներ ենք, և կան լավ ախպերների լավ ախպերներ, հիմա մենք ներդրում ենք բերելու Հայաստան, որ լավ լինի, ինչպես պետք է դա անենք, դե ամեն մեկս պետք է ասենք մեր լավ ախպերներին, իսկ լավ ախպերներն իրենց լավ ախպերներին, և ախպերներով պետք է գանք՝ մի բան անենք, որ մի բան լինի», - ներդրումային միջավայրի ընկալումները նկարագրել է Փաշինյանը:

Նա առաջարկել է վերհիշել Հայասատանի ներդրումների պատմությունը:

«Պատահական մարդ ՀՀ-ում ներդրում չի արել՝ կամ եղել է ախպեր, կամ լավ ախպոր լավ ախպեր: Դրա համար այսօր ՀՀ-ի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր է. կամ ախպոր ախպեր է, կամ ախպոր ախպոր ախպեր է», -ասել է Փաշինյանը:

Վարչապետն ասել է, որ հրաժարվելու են այս հանգամանքից, որպեսզի «ոչ թե ախպերները, այլ գաղափարներն ու մեխանիզմները լինեն տնտեսության շարժիչ ուժը»:

«Մենք պարզեցնում ենք կարգավորումները, որ մարդիկ ստիպված չլինեն իրենց ախպոր ախպերների հետ գնալ մեր լավ ախպեր վարչապետի մոտ, ասում ենք, որ տալիս ենք կարգավորումներ, ապահովում ենք ձեր ներդրումները, մի հատ էլ հիմնադրամ ենք ստեղծու, որը հավասար բոլորի ախպերն է, կգնաք այդ գրասենյակը, այնտեղ մի ախպեր նստած կլինի, ախպերական բոլոր հարցերը կլուծի», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---