Էրդողանին վիրավորողը դատապարտվել է գիրք կարդալու, այդ թվում՝ նախագահի մասին13 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու: Դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար, հայտնում է Еrmenihaber-ը: Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով, որի ընթացքում վերջինը պետք է կարդա դատարանի կողմից ներկայացված գրքերի ցանկը և կազմի դրանց համառոտագրերը: 24 գրքից կազմված ցուցակում կան Էրդողանի կենսագրությունը ներկայացնող, ինչպես նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի վերաբերյալ գրքեր: Ցանկում կան Աթաթուրքի ճառերի վերաբերյալ, ղուրանի, իսլամի ու այլ թեմաներով գրքեր: Գիրք կարդալու դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ինքը որոշել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ գրքերը ու կարդալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |