Կառավարության ծրագիրն ընդունվել է

Կառավարության ծրագիրն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը։ Կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 37-ը:

Ավելի վաղ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը» , իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկները չընդունվեն:

Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել էր փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում: Հարցի հիմնական զեկուցողն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---