Զեյնալյան. ՔԿՀ-ներում 10 դատապարտյալ հացադուլ է անում22 փետրվարի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլ է անում 10 դատապարտյալ։ Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքով՝ հացադուլ անող դատապարտյալներից 2-ը «Արմավիր» ՔԿՀ-ում են գտնվում, մեկը՝«Արթիկ» ՔԿՀ-ում, մեկը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում և 6-ը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հայտնում է Araratnews-ը։ Զեյնալյանն անդրադարձել է նաև համաներմանը՝ նշելով, որ մինչև հիմա իրականացված բոլոր համաներումների նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է եղել։ «Սակայն այդպիսի խնդիր չի եղել այժմ, և այս համաներումը իրականում հետապնդել է այն նպատակը, ինչ արձանագրված է այդ համաներման նախաբանում»,- ասել է Զեյնալյանը։ Նախարարը խոսել է հին ՔԿՀ-ները նորերով փոխարինելու մասին՝ նշելով, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է նաև այդ հարցը․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարինման հարցը ևս մեր օրակարգում է, որոշում կա նաև «Կենտրոն» ՔԿՀ-ն փոխելու և տեղափոխելու վերաբերյալ»։ Ավելի վաղ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը մահացել է երկարատև հացադուլից հետո:Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |