Փաշինյան. Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը թույլ չի տալիս յոլա գնալով ապրել22 փետրվարի 2019 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Այդ մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա: Նա հավելել է, որ այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ «այսօր կա տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս յոլա գնալու տրամաբանությամբ ապրել», հայտնում է Panorama.am-ը: «Յոլա գնալու այդ տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այն ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Այո, մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է իրականացվի գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմի միջոցով, «Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ Կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը»։ Փաշինյանի կարծիքով՝ այսօր ՀՀ-ն որոշակի կարողություններ ունի, բայց դրանց ծավալը, թողութնակությունը գոհացուցիչ ու բավարար չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |