Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել:

«Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել է նա Instagram-ի իր էջում:

Զարիֆի պաշտոնանկության պատճառը չի նշվում: Իրանի IRNA պետական լրատավական գործակալությունը մեջբերել է Զարիֆի օգնական Աբբաս Մուսավիի խոսքը, որը հաստատել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունը, գրում է «Վեդոմոստին»:

Զարիֆն Իրանի ԱԳ նախարար էր նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---