Փաշինյանը մարտի 3-ին Բելգիա կմեկնի 2 մարտի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան և հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների՝ Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, IMEC գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի» գործունեությանը և ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև IMEC գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաև կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |