ՀԱՊԿ-ն մտադիր է պատասխանել ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում26 հուլիսի 2008 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները մտադիր են ստեղծել նոր ռազմական կառույց սահմանների վրա ի պատասխան ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ինչ վերաբերում է երրորդ դիրքային շրջանին, ես կցանկանայի ասել, որ դա այն աշխատանքի տարրերից մեկն է, որն այսօր անց է կացվում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում եւ ուղղված է նոր ռազմական ենթակառուցվածքների ստեղծմանն ու Խորհրդային Միության ժամանակների նրա որոշ տարրերի վերականգնմանը»,-ասել է նա: Ընդ որում կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամներին մտահոգում է, երբ իրենց շուրջ ռազմական օբյեկտներ են առաջանում կամ նման լուրջ համակարգեր, ինչպիսին է ՀՀՊ-ն: «Ի դեպ, ՀՀՊ-ն կարելի տարբեր կերպ վերափոխել: Բնական է, դա շատ լուրջ ազդեցություն կունենա անվտանգության վրա, եւ, անշուշտ, մենք հաշվի ենք առնում դա մեր գործունեության մեջ»,-ընդգծել է Ն.Բորդյուժան: Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն մտադիր է բարեկամական եւ ռազմավարական հարաբերություններ կառուցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: «ՇՀԿ-ի հետ մենք համագործակցության բավականին բարձր մակարդակ ունենք եւ մեր գլխավոր խնդիրն է համախբել ջանքերը անվտանգության ապահովման ոլորտում: Եվ մեզ մոտ դա բավականին լավ է ստացվում»,-ասել է Բորդյուժան: Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կշարադրեն դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ իրենց գնահատականը այդ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կոմյունիկեում, որը կանցնի 2008թ. սեպտեմբերի 5-ին: «Հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների համագործակցության դաշինքային բնույթը, բնականաբար, մենք համակարգում ենք մեր ռազմավարական դիրքորոշումները գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-ասել է նա, նշելով, որ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերի եւ հակաահաբեկչական գործունեության գնհատմանը: Նա հիշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ կոմյունիկեում կարտացոլվեն ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ 2008թ. երկրորդ-2009թ. առաջին կիսամյակի համար, գրում է ՌԲԿ-ն: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: ՇՀԿ-ի անդամներ են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |