Օղակաձև զբոսայգին գույքագրում են

Օղակաձև զբոսայգին գույքագրում են

PanARMENIAN.Net - Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի վերաբերյալ հստակություն մտցվի»,– ասել է Կարապետյանը, հայտնում է Araratnews.am-ը։

Նա հավելել է նաև, որ Նուբարաշենում անտառ հիմնելու ծրագիր կա։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարանների ապամոնտաժման հետ կապված գործընթացը շարունակական է լինելու, բայց մանրամասներ չի հաղորդել։

Մարտի 15-ի առավոտյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։

Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---