Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 49-ի15 մարտի 2019 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մարտի 15-ին մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այդ մասին հայտնել է ոստիկանությունը: Ավելի վաղ հայտարարվել էր 40 զոհի մասին: Բուժօգնություն է ստանում հրազենային վիրավորում ստացած 50 մարդ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթներում հնչած կրակոցներից հետո մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել, որոնք հայտնաբերվել են «տրանսպորտային միջոցներում»: Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում կրակոցների ժամանակ մոտ 200 մարդ է եղել: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց ձեռնպահ մնալ մզկիթ գնալուց մինչ նոր հայտարարությունը: Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |