ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի ու Վրաստանի միջեւ չի կարող լինել խնդիր, որի լուծումը հնարավոր չլինի գտնել

PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծ ուշադրությամբ է վերաբերվում Վրաստանի հայերի խնդիրներին, սակայն մենք գտնում ենք, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ չի կարող լինել խնդիր, որի լուծումը հնարավոր չլինի գտնել»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր են բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ: «Հայ-վրացական քայլերը ստեղծված լարվածությունը հաղթահարելու առումով պետք է ուղղված լինեն ապագա համագործակցությանը, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը: Սեպտեմբերի կեսերին կայանալու է հանդիպում Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, որին մենք կփորձենք լուծել ծագած խնդիրները»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Հուլիսի 17-ին Ախալքալաք շրջկենտրոնի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուններ հնչեցին: Նույն օրն երեկոյան Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ, «Ջավախքի սկաուտների շարժման» ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում, որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը` ազգությամբ հայ, Բարալեթ գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Հուլիսի 20-ին սպանվել է եւս մեկ ոստիկան, եւս ազգությամբ հայ` Արմեն Գաբրիելյանը: Հուլիսի լույս 21-ի գիշերը վրաց հատուկջոկատայինները եւ տեղի միլիցիայի ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալել են նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, մորն ու հորը: Վ.Չախալյանին եւ նրա մերձավորներին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Ախալցիխե, իսկ այնուհետեւ` Թբիլիսի, երկարացնելով ձերբակալման ժամկետը երկու ամսով: Ձերբակալված է նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Արամ Բատթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---