Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են, Լարսը փակ է

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են, Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ (բուք է), հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մարտի 19-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան - Սանահին հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---