Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին. Հակասական տվյալներ կան՝ ինչ է եղել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում19 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների պարզաբանմանը: «Մենք ունենք այդ սկզբունքների և տարրերի տասնյակ մեկնաբանություններ: Ուզում ենք միասին հասկանալ՝ ինչ կարող են նշանակել դրանք գործնականում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ», - ասել է վարչապետը: Փաշինյանը հայտնել է նաև, որ վարչապետ ընտրվելիս հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ բանակցային գործընթացի սկզբունքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: «Այնքան հակասական տվյալներ կան, թե ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Քի Վեսթում», - ասել է վարչապետը: Ավելի վաղ Արցախի և ՀՀ անվտանգության խորհդի նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի երեք սկզբունքն ու վեց տարրը պարզաբանման կարիք ունեն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |