Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր

Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

«Ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,-ասվում է որոշման մեջ:

2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---