Քրդերը հաստատել են ԻՊ-ից Սիրիայի վերջին տարածքն ազատագրելու լուրը

Քրդերը հաստատել են ԻՊ-ից Սիրիայի վերջին տարածքն ազատագրելու լուրը

PanARMENIAN.Net - Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) աշխարհազորայինները մարտի 23-ին հայտարարել են, որ «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող վերջին սիրիական տարածքը՝ Բաղուզ բնակավայրը, ազատագրվել է:

«Բաղուզն ազատ է, ԻՊ հանդեպ ռազմական հաղթանակն իրողություն է»,-հայտարարել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Մուստաֆա Բալին, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով:

Նա հավելել է, որ Սիրիայի ամբողջ տարածքն «այժմ մաքրված է ԻՊ գրոհայիններից»:

Մարտի 22-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է լրագրողներին, որ ԻՊ-ն Սիրիայի տարածքում ամբողջությամբ ջախջախված է:

Բաղուզն Իրանի հետ սահմանին է: Ահաբեկիչների մի մասը հանձնվել է քրդերին, սակայն մի մասը շարունակել է դիմադրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---