Իսրայելի եւ ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու ժամկետն անցնում է հաստատման եզրափակիչ փուլը 6 օգոստոսի 2008 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի եւ ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու ժամկետն անցնում է հաստատման եզրափակիչ փուլը: Այդ մասին հայտնել է քուվեյթական Al-Siyassa օրաթերթը` վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրը: Աղբյուրի համաձայն, հարձակման նախապատրաստությունները համակարգվել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների` Իսրայել կատարած վերջին այցի ժամանակ: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին Բուշից «կանաչ լույս» է ստացել «Հեզբոլլահի» դեմ օդային եւ ցամաքային հարձակումներ իրագործելու համար: Աղբյուրն ավելացնում է, որ հարձակումը կարող է իրագործվել սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին, եւ «նախերգանք» կծառայի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իրանում ռազմական գործողությունների համար: Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելը տնօրինում է մի տեղեկությամբ, ըստ որի` Իրանից «Հեզբոլլահին» են փոխանցվել «ցամաք-օդ» դասի հրթիռներ, եւ որ հրթիռներն արդեն տեղակայված են Բեկաայի դաշտավայրում` լիբանանյան լեռների ստորոտում, ինչպես նաեւ որ «Հեզբոլլահի» բոլոր հրթիռները ռազմական պատրաստության են բերված եւ տեղակայված են երկրի ողջ տարածքում: Սիրիան հրաժարվեց զինվել նմանօրինակ հրթիռներով, որոնք Իրանը մի քանի ամիս առաջ ստացել էր Ռուսաստանից: Աղբյուրը հաղորդում է, որ վերջերս Իսրայելի եւ Սիրիայի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում վերջիններս երաշխիք ստացան, որ Սիրիան հարձակման չի ենթարկվի, փոխարենը նա խոստացավ իր` Լիբանանի հետ ունեցած արեւմտյան սահմանից հեռացնել «ցամաք-օդ» դասի հրթիռները: Իրանական Kayhan օրաթերթը, որը մոտ է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիին, հայտնել է, որ իսրայելցի քաղաքագետների հաճախակի ուղեւորությունները Վաշինգթոն վկայում են այն մասին, որ Իրանի աճող պահանջների պայմաններում Իսրայելը վախենում է ԱՄՆ-ի կողմից Իրանին զիջումներ կատարելուց, եւ որ այդ ուղեւորությունները չնախատեսված, եւ, հետեւաբար, ոչ հնապաշտական այցեր էին, գրում է MIGnews-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |