ԱԺ-ում հրդեհ է բռնկվել. Տուժածներ չկան

ԱԺ-ում հրդեհ է բռնկվել. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---