Օսիպյան. Համաներմամբ ազատված 71 անձ 130 հանցանք է գործել 4 ապրիլի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ 71-ից կալանավորվել է 14-ը, մյուսների խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ոստիկանապետը չի հերքեց, որ հանցագործությունների աճը նաև պայմանավորված է համաներումով, հայտնում է Panorama.am-ը: Վալերի Օսպյանը նաև ասել է՝ դրանք ավելացել են այն պատճառով, որ քաղաքացիները դարձել են առավել զգայուն. «Եթե նախկինում մարդիկ ուշադրություն չէին դարձնում ինչ-որ արարքի, միգուցե մտածում էին, որ դեպքերին չեն տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»: Վալերի Օսիպյանը նշել է, որ նախկինում դեպքեր են եղել, երբ բնակարանային գողության համար մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց այդ հաղորդումը ոստիկանության աշխատակիցները չեն գրանցել. «Այսօր նման բան չկա, այսօր ցանկացած հաղորդում, հայտարարություն գրանցվում է»: Համաներումն ընդհանուր առմամբ տարածվել է մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ է արձակել, կրճատվել է մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա |