Ձերբակալվել է «Դուխով Հայաստան» FB էջը վարողը 5 ապրիլի 2019 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի վարողին։ Այս մասին է հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Էջը հայտնի է, օրինակ, գազի արտահոսքի մասին ազդարարող համակարգերն անջատելու կոչերով ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ «Կյանքի խոսք» կազմակերպության դեմ տարվող քարոզչությամբ։ Վանեցյանը նշել է, որ հարուցված է քրգործ՝ ազգային, կրոնական, ռասայական ատելություն հարուցելու հատկանիշներով։ Այլ տեղեկություններ նա չի հաղորդել, նշելով, որ կառույցի մամուլի ծառայությունը լրացուցիչ մանրամասներ կտրամադրի, հայտնում է Factor.am-ը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |