Boeing-ը որոշել է ժամանակավորապես կրճատել 737 Мax-ի արտադրությունը 6 ապրիլի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Boeing-ը որոշել է ժամանակավորապես կրճատել 737 Мax ինքնաթիռների արտադրությունը: Ապրիլից սկսած ընկերությունն ամսական այդ մոդելի 42 ինքնաթիռ կարտադրի, նախկին 52-ի փոխարեն: Ընկերությունը նաև հայտարարել է տնօրենների խորհրդում հատուկ կոմիտեի ստեղծման մասին, որը կզբաղվի ինքնաթիռների մշակման նախագծերով, գրում է «Վեդոմոստին» Associated Press-ի վրա հղումով: Boeing 737 Max 2-րդ ինքնաթիռի կործանումից հետո բազում երկրներ որոշեցին արգելել այդ մոդելի ինքնաթիռների թռիչքները: Boeing 737 Max ինքնաթիռների արտադրությունը կրճատելու որոշումը կայացվել է այդ մոդելի ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության պատճառով: Վերջին կես տարում այդ մոդելի 2 ինքնաթիռ է աղետի ենթարկվել՝ 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում և 2019-ի մարտին Եթովպիայում: Ընդհանուր առմամբ 2 աղետի հետևանքով 346 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |