Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը

Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), որը ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

«Նոտր Դամի հետ պատահած սարսափելի ողբերգության լույսի ներքո ես զգալի նվիրատվություն եմ անում տաճարի վերականգնման համար: Խոստանում եմ փոխանցել ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից Badoo-ի ստանալիք եկամուտների 100%-ը: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,-գրել է Անդրեևն իր Instagram-ում:

Անդրեևը պատմել է, որ իմացել է փարիզյան ողբերգության մասին սոցցանցերից, անմիջապես լուրերն է միացրել: «Ինձ համար այդ իրավիճակը մեծ շոկ էր»,-ասել է նա, գրում է Forbes-ը:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել միլիարդատեր Պինո, Առնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---