Տղամարդը փորձել է բենզինով լի տարաներով մտնել Նյու Յորքի Սբ Պատրիկի տաճար18 ապրիլի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի երեկոյան Նյու Յորքի XIX դարի Սբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով և մի քանի կրակայրիչով տղամարդ է ձերբակալվել: Տաճարում, որտեղ հավատացյալներ կային, նրան կանգնեցրել է պահնորդական ծառայության աշխատակիցը և բացատրել, որ դյուրավառ նյութեր չի կարելի ներս բերել: Երբ տղամարդ հեռացել է, պատահարի մասին հայտնել են ոստիկանություն, գրում է Bird in Flight-ը: Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Ջոն Միլլերն ասել է լրագրողներին, որ ձերբակալված 37-ամյա տղամարդու դրդապատճառները հետաքննում է ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: «Դժվարանում եմ ասել, թե որոնք էին նրա դրդապատճառները, բայց կարծում եմ, որ մարդը, որն այդպիսի կարևոր տեղ է գալիս 15 լ բենզինով և, կրակայրիչների համար նախատեսված 2 լ հեղուկով և կրակայրիչներով, դա մտահոգվելու առիթ է»,-ասել է նա: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվցած հրդեհից 2 օր անց: Սբ Պատրիկի կտուրը, ինչպես և Նոտր Դամի դեպքում, փայտից է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |