«Իմ քայլը» ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի տնօրեններին, ոստիկանապետին ԱԺ կանչելու նախագիծ կմշակի

«Իմ քայլը» ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի տնօրեններին,  ոստիկանապետին ԱԺ  կանչելու  նախագիծ կմշակի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը հանդես է գալու ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի տնօրեններին և Ոստիկանության պետին ԱԺ հարցուպատասխանի կանչելու վերաբերյալ նախագծով:

«Չնայած ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին, Ոստիկանությանը ԱԺ հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ իսկ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց ԱԺ հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխությունները», - գրել է նա:

Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացրել է խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված փոփոխություններ անելու հարցը, միևնույն ժամանակ մերժել է «Իմ քայլի»՝ համատեղ նախագիծ մշակելու առաջարկությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---