Ցոլակյան. ՀՀ-ում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն՝ ակտիվ19 ապրիլի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն ակտիվ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ դրանցից առանձնացված է մոտ 6 սողանք, որ հենց հիմա էլ գործում են: Նա նաև տեղեկացրել է, որ առավել վտանգավոր սողանքներով հիմա զբաղվում են: Նախարարը նշել է, որ այդպիսի մի սողանք Լոռու մարզում կա, որը գտնվում է նախարարության մշտական հսկողության ներքո, մեկ այլ վտանգավոր սողանք ևս կա՝ կրկին Լոռու մարզում, այն սպառնում է ճանապարհին և երկաթգծին, հայտնում է shantnews.am-ը: «Սողանքներ կան, որի դեմը չենք կարող ոչինչ անել: Կան սողանքներ, որ համայնքի ներսում են, օրինակ` կա Ղափանում, Սարի թաղում: Դրանք համայնքային խնդիրներ են, մենք անվտանգության հարցն ենք լուծում, մնացած հարցերը չենք կարող լուծել, որովհետև չունենք համապատասխան ֆինանսական միջոցներ»,- ասել է նախարարը: Ֆելիքս Ցոլակյանը նշել է նաև, որ ավելի վտանգավոր են այն սողանքները, որ ճանապարհների, բնակավայրերի, երկաթգծերի, գետերի ու ջրերի հետ են կապված: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով 2014-ից ՀՀ-ում իրականցվում է սողանքային աղետի կառավարման ծրագիր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |