Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը վթարվել է

Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը վթարվել է

PanARMENIAN.Net - Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

Վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---