Բախում Վրաստանի Պանկիսի կիրճում. 50-ից ավելի տուժած կա

Բախում Վրաստանի Պանկիսի կիրճում. 50-ից ավելի տուժած կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին բախումներ են տեղի ունեցել Վրաստանի Պանկիսի կիրճում ոստիկանների և բնակիչների միջև, որտեղ տեղաբնակները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ:

Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «տեղաբնակների որոշակի խումբ հարձակվել է 35 ոստիկանների վրա, որոնք ապահովում էին փոքր ՀԷԿ-ի շինարարների անվտանգությունը Պանկիսի կիրճում, քարեր նետելով նրանց ուղղությամբ, որից հետո որոշվել է լրացուցիչ ոստիկանական ուժեր տեղակայել կիրճում»:

ՆԳՆ-ն հայտնում է, որ քաղաքացիները դիմադրություն են ցույց տվել ժամանած ոստիկաններին, բախումների հետևանքով կան տուժածներ, ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ: Վնասվել է նաև ոստիկանության տեխնիկան:

«Բախումների հետևանքով վնասվածք է ստացել 55 մարդ՝ 38 ոստիկան և 17 տեղաբնակ: 23 ոստիկան դեռևս Թելավիի հիվանդանոցում է»,-ասվում է ՆԳՆ հայտարաության մեջ, հայտնում է Interfax.ru-ն:

Պանկիսի կիրճի բնակիչները բողոքում են Բիրկիանի գյուղի հարևանությամբ փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Դեպքի վայր է ժամանել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, որի արդյունքում լարվածությունը թուլացել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարությունը ժամանակավոր կասեցնելու մասին և հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրճից դուրս բերելու վերաբերյալ:

Նախարարը հավելել է , որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանների վրա, կհայտնաբերվեն և խստիվ կպատժվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---