Միրզոյանը՝ Սանասարյանի մասին. Որևէ մեկի ընկեր լինել-չլինելը քննության վրա չի կարող ազդել22 ապրիլի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեմոդիալիզի գործով ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին: «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ նշանակություն չունի։ Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու դատավճռի վրա», - ասել է Միրզոյանը։ Հարցին, թե արդյոք Սանասարյանի քրգործը չի ազդի Թավշհա հեղափոխության վարկանիշի վրա, ԱԺ նախագահը պատասխանել է, որ «ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սանասարյանն իր ընկերն է, բայց Հայաստանում «անձեռնմխելի մարդիկ չկան՝ ընդդիմադիր լինի, թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական»: Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՊՎԾ աշխատակիցների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթին միջամտելու վերաբերյալ քննվող գործի շրջանակում։ Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |