Սիմոնյանը՝ Սանասարյանի մեղադրանքի մասին. Եթե պարզվի` ճիշտ է, կվնասի հեղափոխությանը22 ապրիլի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասել է, որ վստահ է, որ եթե իր ընկեր Դավիթ Սանասարյանը որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, ապա որևէ խնդիր չի լինի: «Ես գիտեմ, որ նա նույնպես դրանում վստահ է»,- ասել է փոխխոսնակը: Սիմոնյանը նշել է նաև, որ եթե պարզվի` այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը: «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»,- մանրամասնել է նա, հայտնում է Yerkir.am-ը: Նա հավելել է նաև, որ չկա հասկացություն՝ ԱԱԾ-ին կամ ՀՔԾ-ին, կամ` ինչ-որ մեկին. այսօր խոհրդարանում, վստահել-չվստահելու առումով: «Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը»,-ասել է նա: Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի ու նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի հայտարարությանը, թե գործը շինծու է՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է. «Դա աբսուրդ է, Հայաստանում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել ևս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որևէ մարտավարություն կառուցելու համար: Իմա՞ստը` որևէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ո'չ ընտրություն կա, ո'չ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի՞ համար և ի՞նչ պետք է շինծու կազմակերպի: Դրա իմաստն ուղղակի չկա»: Ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |