Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել22 ապրիլի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Պայթյունների շարքը Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում մահապարտ ահաբեկիչներ են իրագործել՝ նման եզրակացության են եկել դատաբժշկական փորձագետները: Մահապարտները 7-ն են եղել, հայտնել է պետական քրեագիտական ծառայության ներկայացուցիչ Արիյանանդ Վելիանգան ենթադրյալ հանցագործների մարմինների հետազոտությունից հետո: Մինչդեռ կառավարությունը հայտարարել է «նոր բնույթի ահաբեկչության» մասին: Իշխանությունները նաև կոչ են արել ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ ենթադրյալ հանցագործների և ձերբակալվածների անունները հրապարակելուց, գրում է Deutsche Welle-ն: Վերջին տվյալներով, պայթյուններին զոհ է գնացել 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել: Իրավապահները 24 կասկածյալի են ձերբակալել: Նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |