Քաղաքապետն աշխատավարձերի բարձրացման նախագիծն օրակարգից հանել է![]() 8 մայիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը քննարկվելու էր ավագանու մայիսի 8-ի նիստում: Օրինագծով նախատեսվում էր, որ քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ: «Քաղաքապետի խոսքով, կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին: Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացներ: Ինչպես ավելի վաղ նշել էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝«ստացվում էր, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ ստանալու աշխատավարձ կստանային, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |