Հայկական մշակույթը՝ շվեյցարական ժամագործության և իտալական գրիչների արտադրության մեջ. նախագծի մանրամասները (վիդեո)

Հայկական մշակույթը՝ շվեյցարական ժամագործության և իտալական գրիչների արտադրության մեջ. նախագծի մանրամասները

PanARMENIAN.Net - Շվեյցարական ժամագործության և իտալական բարձրակարգ գրիչների արտադրությամբ Chronograph խանութ-սրահն արտահայտում է հայ մշակույթի պատմությունը և ժառանգությունը: 2009-ին Երևանում բացված Chronograph-ը, որն առանձնանում է բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և ոսկերչական իրերի լավագույն ընտրությամբ, հանդես է եկել բացառիկ երկունախագծով։

Գործակցելով գրիչներ արտադրող իտալական հայտնի Montegrappa բրենդի հետ` թողարկվել են Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան 2800» սահմանափակ քանակով մոդելներ, ընդհամենը 50 օրինակով։ Ներկայացնելով էլեգանտ և դասական դիզայն՝ գրիչը միաժամանակ կենսունակ է և ժամանակակից։

«Կափարիչի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած և իշխանության խորհրդանիշ` գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է», - բացատրել է Chronograph ընկերության տնoրեն Գաբրիել Ավետիսյանը:

Chronograph-ի երկրորդ հատուկ նախագիծը Jaquet Droz-ի հետ է։ Ժամագործական այս տունը գրեթե երեք հարյուրամյակի ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Այս փիլիսոփայությանը ժամագործական տունը նաև ավելացրել է բացառիկության զգացողությունը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին ունենալ անհատականցված թվատախտակով ժամացույց: Jaquet Droz-ը հատուկ Chronograph-ի համար թողարկել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույց: Յուրօրինակ ժամացույցի թվատախտակը ձեռքով մանրանկարվել է Jaquet Droz-ի վարպետներից մեկի կողմից:

«Petite Heure Minute Pazyryk Carpet մոդելը հարգանքի տուրք է մատուցում գոյություն ունեցող ամենահին գորգին: Պազիրիկ գորգը զարմանալի կերպով պահպանվել է սառույցի մեջ մ.թ.ա 5-րդ դարից և այսօր գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում», - նշել է PR-ի,մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Մելանյա Նիկողոսյանը:

Chronograph-ն ընդգրկված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում 12 այլ ընկերության հետ, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելին են որպես որակի, նորարարության ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։ Chronograph-ը ներկայացված է նաև Վրաստանում։

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը