Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն է տվել 5 տարում Նոտր Դամի վերականգնման օրենքին

Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն է տվել 5 տարում Նոտր Դամի վերականգնման օրենքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովը 13 ժամյա քննարկումներից հետո հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարը 5 տարում վերականգնելու մասին օրենքին, որը մեծապես տուժել է ապրիլին տեղի ունեցած մեծ հրդեհից:

Օրինագծին կողմ է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝ 5, 10-ը ձեռնպահ է մնացել: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի Սենատում՝ քննարկումը նախատեսված է մայիսի 27-ին:

«Մենք ուզում ենք արագ գործել: Մեզ մեղադրում են, որ շատ արագ տեմպի մասին է խոսքը, սակայն շռայլ նվիրատվությունները շատ սեղմ ժամկետում ստացվեցին, ուստի պետք է կոնկրետ գործերով պատասխանենք»,-ասելէ մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:

Նա հավելել է, որ 5-ամյա ժամկետը հավակնոտ է, սակայն շտապողական չէ, գրում է Deutsche Welle-ն: Վերականգնման համար 1,1 մլրդ դոլար է հավաքվել: Ըստ փորձագետների, վերակռուցման համար կարող է 600-700 մլն եվրո պահանջվել: Հանրությունն արդեն իսկ կոչ է արե ավելորդ գումարը փոխանցել այլ եկեղեցիների վերականգնմանը:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---