Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակը բարելավվել է, նա գիտակցության է եկել։

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, զինծառայողի առողջական վիճակի դրական դինամիկան պահպանվում է, կարողացել է խոսել ծնողների հետ։

Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---