Gallup. ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը14 մայիսի 2019 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: Այդ են վկայում Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքները: «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,-ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Փորձագետը նշել է նաև, որ բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համամետ «մի փոքր սառել է»: «Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,-ասել է նա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |