Ինչ է քննարկել Քոչարյանը 2008-ի փետրվարի 23-ին. Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքները հակասում են միմյանց15 մայիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ են հրապարակվել։ Քոչարյանի փաստաբան Ալումյանը կարդացել է Կարապետյանի ցուցմունքը: «Իմ հիշելով 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվում` մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ուժային անձնակազմի դուրս գալուց հետո, ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը մասնակցում էին այլ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։ Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար թե կարողանամ մտաբերել...», - մեջբերել է Ալումյանը։ Ցուցմունքը կարդալու այս հատվածում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ պետք չէ հրապարակել ցուցմունքն ամբողջությամբ, մանրամասներով։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդունել է առարկությունը և հորդորել պաշտպանին ցուցմունքից հատվածներ մատնանշել ու դրանց վերաբերյալ ներկայացնել պաշտպանական կողմի կարծիքը։ Ալումյանը շարունակելէ կարդալ ցուցմունքը: «Խոսք գնաց Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ է ներկայացնում։ Նախագահը հետաքրքրվեց Միքայել Հարությունյանից՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»։ Կարապետյանն ասել է, թե Քոչարյանն ասել է արտակարգ ռեժիմ հայտարարելու մտադրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այդ ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ։ «Դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00.00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը: Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի մոտ դժգոհություն առաջացավ, թե ինչու պիտի ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած ՀՀ ԶՈւ-ին արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին:Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն առաջացավ՝ ինչո՞ւ պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», - ցուցմունքում ասել է Կարապետյանը։ Նրա ցուցմունքից մեկ այլ հատվածի համաձայն Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Զինված ուժերիում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, «այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»։ Արշակ Կարապետյանի ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ «Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին: «Եվ դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց՝ կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից և շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից և շարունակում ծառայել Զինված ուժերում», - իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։ Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ: «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից», - ասել Սարգսյանը: Ավելի վաղ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է Քոչարյանի կալանքի հիմքերը: «Դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և այլոց հարցաքննության արձանագրությունները», - ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |