Քոչարյան. $3 մլն-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն

Քոչարյան.  $3 մլն-ի   կաշառքի   դրվագով   մեղադրանք են առաջադրել, որ գույքս   կալանքի տակ պահեն

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին հայտարարել է, որ $3 մլն-ի կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել «իր գույքը կալանքի տակ պահելու համար»:

Քոչարյանը հիշեցրել է, որ գույքը կալանքի տակ է 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշել է, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի:

«Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա մտահոգություն է հայտնել, որ դատավարությունը երկար է տևելու, հետևաբար այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը Մարտի 1-ին իրեն զեկուցել է, որ ցուցարարները զենք են կիրառել, նռնակներ կան:

«Տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան», - ասել է Քոչարյանը:

Գործով մեղադրյալը նշել է, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---