ՄԻԵԴ-ի վճիռը՝ հօգուտ Հս. պողոտայում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու. ՀՀ-ն €140,000 կվճարի

ՄԻԵԴ-ի վճիռը՝ հօգուտ Հս. պողոտայում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու. ՀՀ-ն €140,000 կվճարի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն վճարել մոտ €140,000:

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՄԻԵԴ-ը Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։

Նա նշել է, որ լինելու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից:

«Այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյութական վնասի մասին գործընթացները։ Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական 7 կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ «երկնիշ տնտեսական աճի» գեղանկարչության, «օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունը ուռճացնելու, բազում այլ «ձեռքբերումների» համար», - գրել է փաստաբանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պողոտայի տարածքը ճանաչվել է «հանրային գերակա շահ», և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով հանվել է։

Բնակիչները հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։

Տարիներ առաջ դատարանը բավարարել էր Քոչարյանի մերձավոր, գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերս» ընկերության հայցը՝ պարտավորեցնելով Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) շենքում բնակվող երկու քաղաքացու երկամսյա ժամկետում լքել իրենց բնակարանները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---